-
15.04.2015|
11:01
Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև:
-
15.04.2015|
11:00
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայերի ցեղասպանության մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը որակել է զառանցանք և նախազգուշացրել պապին՝ այլևս չկրկնել այդ սխալը:
-
15.04.2015|
10:59
Թեքեյան կենտրոնում վաղը` ժամը 19:00-ին կցուցադրվի «Հայաստանը 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ» վավերագրական ֆիլմը: Ցուցադրությանը ներկա կլինեն ֆիլմի ռեժիսոր Գեորգի Գևորգովը և սցենարի հեղինակ Վահան Տեր-Ղազարյանը: Ֆիլմի տևողությունը՝ 50 րոպե է:
-
14.04.2015|
13:59
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հռոմի պապին՝ «իրերն իրենց անուններով կոչելու համար»:
-
14.04.2015|
13:57
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը մեծ արձագանք է գտել նաև Թուրքիայում: Բացի թուրքական մամուլի հրապարակումներից, հետաքրքիր մեկնաբանություններ են գրում թուրք ընթերցողները Քարդաշյանի՝ Հայաստան այցի մասին թուրքական լրատվամիջոցների հրապարակումների տակ:
-
14.04.2015|
13:55
Իսրայելական լրատվամիջոցներն արձագանքել են Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը: Հրապարակումներում նշվում է, որ պապի հայտարարությունը կարող է փչացնել Անկարայի և Վատիկանի հարաբերությունները:
-
14.04.2015|
13:52
Թուրքիան բարձրացնում է ձայնը Հռոմի պապի հայտարարությունից հետո, որը հրապարակայնորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դիտարկել է «France 24» հեռուստաալիքը՝ մեկնաբանելով ապրիլի 12-ին Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապի խոսքերը:
-
14.04.2015|
13:46
Իտալիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Corriere della Sera պարբերականին:
-
14.04.2015|
13:42
Նորմանդական քառյակի՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներն ՈՒկրաինայի հարցով բանակցություններ են ունեցել Բեռլինում՝ հերթական անգամ հաստատելով մինսկյան պայմանավորվածությունների իրականացման հանձնառությունը, հանդիպման հիմնական արդյունքը եղել է ՈՒկրաինայի հարցով միացյալ աշխատանքային խմբեր ստեղծելու կոչը:
-
14.04.2015|
13:41
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագի ընթացքում կաթոլիկ եկեղեցու բարձրագույն՝ Տիեզերական վարդապետի կոչմանն արժանացավ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր մեծագույն այրերից մեկը՝ սուրբ Գրիգոր Նարեկացին: